Ադրբեջանն արգելել է Մոնսերատ Կաբալյեի մուտքը երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
BBC-ն գրում է, որ Ադրբեջանն արգելել է Հանրաճանաչ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մուտքը երկիր: Ադրբեջանը իսպանացի երգչուհուն պերսոնա նոն գրատա է հայտարարել վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո: Ադրբեջանն անօրինական է համարում իր հետ չհամաձայնեցված ցանկացած այց Լեռնային Ղարաբաղ: 
Հիշեցնենք, որ Կաբալյեն համերգ տալու նպատակով հունիսի 3-ին ժամանել էր Հայաստան, որտեղից հաջորդ օրը մասնավոր այցով ուղևորվել էր Արցախի Հանրապետություն: Այցելել էր Գանձասարի վանական համալիր, Շուշի քաղաք, հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Երևանում՝ հունիսի 9-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ երգչուհու համերգը: 




Լրահոս