
“Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդը, օգոստոսի 3-ին, Երեւանի Կասյան փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդուն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: