
ՀՀ ֆինանսների նախարարությունը ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները` 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Օգոստոսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսում այդ արդյունքները լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը:
Այդ տվյալների համաձայն` 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որից.
1. 427 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն,
2. 203 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն,
3. 311 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել: