Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում գտնվող խանութի դիմաց բախվել են Լևոն Գրիգորյանի վարած КАМАЗ մակնիշի 008 QQ 18 և Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի 303 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է КАМАЗ-ի վարորդը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ KIA-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեկշռում և այն սպասարկում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով ըստ տեղեկությունների վթարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել: shamshyan .com
Մանրամասները՝ http://shamshyan.com/arm/2013-08-05-tigran-mukuchyan.html