Մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 3-ից  5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 14 դեպքից` 7-ը,  խարդախության  6 դեպքից` 3-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը, իսկ կողոպուտի 2  դեպքերն էլ բացահայտվել են:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1, մարմնական վնասվածք հասցնելու և  կողոպուտի  2-ական  դեպք: Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս