
Օգոստոսի 5-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 10.37-ին: Այրվել է Բ. Հ.-ին պատկանող “ՎԱԶ-2106” մակնիշի 64 ՕՏ 684 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և խցիկը՝ ամբողջությամբ: