
Ամերիկյան Դորսեթ քաղաքի բնակիչները երկրորդ անգամ 4-ամյա Բոբի Թաֆթսին ընտրել են քաղաքապետի պաշտոնում։ Պաշտոնը անվանական է։
Քվեարկությունն ընթացել է քաղաքի խանութներում: Վաճառակետերում անոթներ են դրված եղել, և բոլոր ցանկացողները կարող էին թերթիկներ գցել իրենց սիրելի թեկնածուների անուններով: Քվեարկողները պետք է մեկ դոլար նվիրաբերեին փառատոնի կազմակերպման համար:
Երբ արդյունքներն ամփոփելու ժամանակը եկել է, Բոբին խնդրել է ամբոխից մի տղամարդու օգնել իրեն: Կապված աչքերով տղամարդը գլխարկի միջից պետք է հաներ “քվեաթերթիկներից” մեկը: Ընտրողը հանել է հենց Բոբիի անունը: Նրան խնդրել են հանել ևս մեկ թերթիկ, որտեղ նորից Բոբիի անունն է եղել:
Թաֆթսն ու նրա ծնողները ծրագրում են գործել հանուն քաղաքի՝ միջոցներ հավաքել բարեգործական հիմնադրամի եւ մի քանի այլ նպատակների համար։