Օմբուդսմենը կարձագանքի նստացույցի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  այսօր՝ օգոստոսի 5-ին քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստների հրապարակային դիմումի հիման վրա վարույթ է հարուցել եւ բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը  կհայտնի հնարավորինս սեղմ ժամկետներում:
Պաշտպանի աշխատակազմը վերջին 11 օրերի ընթացքում մշտապես արձագանքել է ակտիվիստների կողմից Պաշտպանի 116 թեժ գծի ահազանգերին:  Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Անդրեյ Աղամալյանը եւ Հաբեթ Մարտիրոսյանը մշտապես հետեւել եւ անհրաժեշտության դեպքում ներկա են գտնվել հավաքին:
Միեւնույն ժամանակ Պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը պարբերաբար այցելել է ակտիվիստներին՝ նրանց տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն:




Լրահոս