Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քիչ առաջ ժամանեց Հայաստան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, Հայաստան այցելությունից հետո Դմիտրի Մեդվեդևը կմեկնի Ադրբեջան:
Մինչ այդ ռուսական կայքերը տեղեկատվություն էին հրապարակել, թե նրա այցը չի կայանա:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Նշենք, որ ԵՏՄ անդամ երկրների մասնակցությամբ գագաթաժողովը Ղազախստանի առաջարկով կկայանա վաղը՝ Մոսկվայում, որին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը: