Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման աշխատանքները սկսվել են այլ նպատակներից ելնելով. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործումը չի կարող ընկալվել մեր կողմից որպես ստատուս քվոյի վերանայման կամ ստատուս քվոյի հետ անմիջապես կապված որոշում: Այսօր այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին` կա՞ արդյոք օդանավակայանի վերագործարկման դեպքում նման հավանականություն:

Բակո Սահակյանի խոսքով` Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման աշխատանքները սկսվել են այլ նպատակներից ելնելով. «Մեր շատ առաջարկություններ և նախաձեռնություններ Ադրբեջանի հիստերիկ պահվածքի պատճառով ընդհատվել են: Դրանցից էր նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման մեր առաջարկությունը: Մենք ունենք մի շարք պահանջներ, և դրանք ներկայացնելիս, մենք ակնկալում ենք, որ մեր չճանաճվածությունը չպիտի խոչնդոտ հանդիսանա մի շարք հումանիտար գործերում մեր առաջխաղացմանը»:




Լրահոս