ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Իհարկե, դժվար է կռահել, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ այս ցուցանակը կոտրվի եւ հայտնվի գետնին: Թերեւս ցանկալի կլիներ՝ Երեւանի քաղաքապետարանը փոքր-ինչ հետեւողական լիներ եւ կարճ ժամանակահատվածում կարգավորեր մայրաքաղաքում տիրող նման անփույթ տեսարանները:

 

 

 
ՀԱՐՑ. 1-ին երեխայիս ծնունդից հետո որպես միայնակ մայր ստացել եմ փարոս: Իսկ 2-րդ երեխայիս ծնունդից հետո փարոսից կտրեցին՝ պատճառաբանելով, որ երեխաները նույն հայրանունով չեն գրանցված: Խնդրում եմ պարզաբանել իմ փարոս չստանալու իրական պատճառը: Եվ ուզում եմ իմանալ՝ որպես 2 երեխաների միայնակ մայր արդյո՞ք ես որեւէ օգնություն չեմ կարող ստանալ:

Նորա Պուպոյան (27 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր գյուղի բնակչուհի Նորա Պուպոյանն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է եղել 10.03.2015թ.՝ իր անչափահաս երեխայի` 19.11.2012թ. ծնված Արամ Խաչատրյանի հետ միասին: Ընտանիքը 2016.թ մարտ ամիսը ներառյալ ստացել է ընտանեկան նպաստ, որը կազմում է ամսական 23.000 դրամ:
Քաղաքացի Նորա Պուպոյանը 17.03.2016թ. վերափաստագրման ժամանակ սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալությանը ներկայացրել է ընտանիքի կազմի փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն: Ընտանիքի կազմում ավելացել է 21.01.2016թ. ծնված որդին՝ Հունան Խաչատրյանը: Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայում կատարված համապատասխան փոփոխության արդյունքում քաղաքացի Ն. Պուպոյանի ընտանիքի ընտանեկան նպաստի չափը ս/թ-ի ապրիլ ամսից կկազմի ամսական 31.000 դրամ:
Մանրամասն պարզաբանումների համար քաղաքացի Ն. Պուպոյանը կարող է դիմել սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալությանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Փարոս» համակարգում հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում ընտանիքի անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը, ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը, միջքաղաքային եւ բջջային հեռախոսային խոսակցությունների համար միջին ամսական վճարումները, ապրանքների ներմուծման համար մաքսային վճարումների չափերը, անշարժ գույքի օտարման գործարքներով սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքը:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին, առանց Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, կարո՞ղ է պետական բյուջե համապատասխան վճարները մուծել միջնորդավորված եղանակով:

Կարինե Մնացականյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին կարող է ցանկացած անձի նոտարական կարգով լիազորել իր անունից հանդես գալու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնելու դիմումներ, ինչպես նաեւ կատարելու վճարներ: Ավելին՝ նա կարող է լիազորել նույն անձին՝ ստանալու իր զինվորական գրքույկը: Զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացու անունից կարող է հանդես գալ նաեւ նրա ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ առանց որեւէ լիազորագրի (ամեն դեպքում լիազորագրի առկայությունը պարտադիր է լինելու զինվորական գրքույկը ստանալու ժամանակ):
Ստացվում է, որ զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացու համար նախապես Հայաստանի Հանրապետություն վերադառնալը պարտադիր չէ. նա կարող է վերադառնալ քրեական հետապնդումը դադարեցվելուց, զինվորական հաշվառման վերցվելուց եւ զինվորական գրքույկը միջնորդավորված ստանալուց հետո:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ 27 տարին լրացած զինապարտները վճարում են 100.000 ՀՀ դրամ, իսկ օրինակ՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվածները՝ 30.000 ՀՀ դրամ:




Լրահոս