Սերժ Թանկյանը զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու կոչ է արել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը  ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել աջակցել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներին: Նա իր էջում խոսել է «Փարոս» հիմնադրամի մասին և այդ կերպ զոհվածների կարիքավոր ընտանիքներին աջակցելու կոչ արել:

i

«Ըստ հետազոտությունների՝ ԱՄՆ կառավարությունը 100.000 ԱՄՆ դոլար է վճարում զոհվածների ընտանիքներին: Ադրբեջանում նման ընտանիքները ստանում են 10.000 մանաթ (մոտավորապես 6700 դոլար): Հայաստանում և Արցախում զոհվածների ընտանիքները ստանում են ընդամենը 200.000 դրամ (մոտավորապես 480 դոլար): Ինչպես տեսնում եք՝ Հայաստանում և Արցախում զոհված զինծառայողների ընտանիքները ֆինանսապես անապահով են: Այդ իսկ պատճառով ես որոշեցի աջակցել  «Փարոս» հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին:

Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ-ն շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու և արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։ Խաղաղություն բոլորին»,- գրել է նա:




Լրահոս