Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում. Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տվել «Вести в субботу» հաղորդմանը: Հարցազրույցի ժամանակ Մեդվեդևը խոսել է ԼՂ հակամարտության կտրուկ սրացման մասին և թե ում է այն ձեռնտու:

– Հարավային Կովկասում տիրող իրավիճակը աշխարհագրորեն մոտ է Սիրիայում տիրող իրավիճակին, այն հաջողություններին, որոնք գրանցվել են ռուսական զենքի և ռուսական դիվանագիտության շնորհիվ, մոտ է Թուրքիային. և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սահմանակից են Թուրքիային: Այդ իսկ պատճառով հարց է ծագում. ինպես է այդ ամենը տեղի ունենում սիրիական կարգավորման համատեքստում և այն խնդիրների, որոնք առկա են Թուրքիայի և Ռուսաստանի միջև:     

– Ես դավադրական տեսությունների սիրահար չեմ: Սակայն դա չի նշանակում, որ այդ կոնֆլիկտը զարգանում է «վակուումի» մեջ, երբ միայն կողմերն են միմյանց հետ հակամարտում, երբեմն այն անցնում է թեժ փուլի, որն ուղեկցվում է զինված բախումներով, զոհերով և այլն: Անկասկած, ընդհանուր իրավիճակին ազդում են արտաքին ազդակները: Կան մի շարք ուժեր, որոնք չափազանց ուշադիր վերլուծում են այդ կոնֆլիկտի հետևանքներն ու դրա ազդեցությունը և՛ Մերձավոր Արևելքի, և՛ Ռուսաստանի Դաշնության իրավիճակին: Այդ իսկ պատճառով չեմ բացառում, որ նույնիսկ այդ դեպքում գոյություն ունեն գործոններ, որոնք դրսից ազդում են կոնֆլիկտի վրա: Դուք նշեցիք թուրքական գործոնը, և, հավանաբար, այն առկա է միայն այն պատճառով, որ Թուրքիան հայտնեց իր դիրքորոշումը:

– Էրդողանը Ռուսաստանը կոնֆլիկտի կողմ անվանեց:

– Իրավացի եք: Պարզապես հանդարտության կոչ անելու փոխարեն նրանք սկսեցին որոշակի գնահատականներ տալ: Ինչո՞ւ: Որպեսզի կրակի վրա յուղ լցնեն: Եվ դա չի կարող մտահոգության պատճառ չհանդիսանալ:




Լրահոս