Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տվել «Вести в субботу» հաղորդմանը: Հարցազրույցի ժամանակ Մեդվեդևը խոսել է ԼՂ հակամարտության կտրուկ սրացման մասին:
– Կշարունակի՞ Ռուսաստանը զենք մատակարարել Հայաստանին և Ադրբեջանին:
– Ռուսաստանը երկիր-գործընկեր է երկու պետությունների համար:
– Իսկ Հայաստանի համար` նաև ՀԱՊԿ դաշնակից…
– Հայաստանի համար մենք նաև ՀԱՊԿ դաշնակից ենք, սակայն մենք բոլորս միջպետական հարաբերություններ ունենք: Դրանք հիմնված ենք համաձայնագրերի վրա, այդ թվում` նաև ռազմատեխնիկական ոլորտում: Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը հրաժարվում է այդ դերից…
Մենք հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Զենք կգնեն այլ երկրներից: Մենք հասկանում ենք, թե ինչ պահանջներ ունեն մեր գործընկերները: Եվ բոլորն են պատկերացնում, թե ինչ ուժ է գործադրվում տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով ես համոզված չեմ, որ շուկայում զենքի այլ մատակարարների ի հայտ գալը կթեթևացնի իրավիճակը:
– Այսինքն` նկատի ունեք, որ ներկա պահին Ռուսաստանը տարածաշրջանում այդ հավասարակշռությունը պահո՞ղն է: Այսինքն` սպառազինության այդ բավարար մակարդակը թույլ է տալիս դադարեցնե՞լ կոնֆլիկտը:
– Կարծում եմ, որ զենքը կարող է և պետք է ձեռք բերվի ոչ միայն նրա համար, որպեսզի ինչ-որ մեկն այն կիրառի, այլ նրա համար, որպեսզի այն կանխարգելող գործոն լինի, և դա պետք է գնահատեն կոնֆլիկտի կողմերը: