ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է արտոնագրային վճարը, եւ դա վճարողներն ինչպիսի՞ ժամկետում պետք է վճարում կատարեն:    

Ալբերտ Սահակյան (41 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն՝ արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով եւ ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ) համար եկամտահարկին եւ իրավաբանական անձի համար շահութահարկին եւ (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ՝ ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր եւ անհատույց վճար է:
Համաձայն «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են միանվագ՝ արտոնագիրը ստանալիս:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այնքան շատ են պետական վճարներն ու հարկերը, որ դրանք, կարելի է ասել, արդեն մոլորեցնում ու շփոթության մեջ են գցում մարդկանց: Նշվածն էլ բյուջեն հարստացնող պարտադիր եւ անհատույց վճարի մի տեսակ է:




Լրահոս