Ավելի լավ է ԼՂ հակամարտությունը սառեցված մնա. Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Вести в субботу» հաղորդման հարցազրույցում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն ավելի լավ է պահպանել սառեցված»:

«Եթե ընտրություն կատարենք սառեցված վիճակում կոնֆլիկտի պահպանման և մարդկային կյանքի պահպանման միջև, ապա ընտրում եմ առաջինը: Այսինքն թող կոնֆլիկտը սառեցված մնա, սակայն արյուն չթափվի»,-ասել է Մեդվեդևը:

Նրա խոսքով՝ «բոլորը ցանկանում են մասնակցել կոնֆլիկտի լուծմանը, փոխել իրավիճակը»:

«Եվ այդ հարցում մի շարք քաղաքական գործիչներ միանգամայն իրավացի են համարում իրենց պատասխանատվությունն ապագա սերնդի առջև: Այսինքն սերունդներին փոխանցել ոչ թե սառեցված, այլ լուծված կոնֆլիկտը: Եվ կոնֆլիկտի լուծման ցանկացած միջոց ձեռնտու է մի կողմին, մյուսին՝ ոչ»,-հավելել է ՌԴ վարչապետը:




Լրահոս