
Լաս Վեգասում այսօր տեղի ունեցավ Արթուր Աբրահամի-Խիլբերտո Ռամիրես մենամարտը: Մրցավարների որոշմամբ մենամարտում հաղթանակը շնորհվեց մեքսիկացի մարզիկին (120:108, 120:108, 120:108): Այդ կերպ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պարտվեց ու զրկվեց չեմպիոնական գոտուց:
Աբրահամը պարտություն չէր կրել 2013թ. մարտի 23-ից, երբ տիտղոսը տանուլ տվեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Դրանից հետո հայ բռնցքամարտը տարել էր ութ անընդմեջ հաղթանակ:
Լուսանկարները` epa.eu