Հյուսիսային հատվածում հակառակորդը կիրառել է ականանետ և հրանոթ. ԼՂՀ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացառությամբ առաջնային գծի հյուսիսային հատվածի, որի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) և 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում ենհավատարիմ մնալ ձեռքբերվածպայմանավորվածություններին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս