
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ապրիլի 12-ին Ազգային ժողով դիմում կուղարկի` իրեն վարչապետի պաշտոնից ազատելու խնդրանքով:
Ուկրաինայի ներկայիս վարչապետը հրաժարական տալու մտադրության մասին հայտարարել է իր ամենշաբաթյա տեսաուղերձի ժամանակ, որի մի հատվածը ցուցադրվել է ուկրաինական հեռուստաալիքով: