
Բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն ապրիլի 9-ին Լաս-վեգասում իր կարիերայի ընթացքում 3-րդ մենամարտն անցկացրեց Տիմոտի Բրեդլիի հետ:
Նա վստահ մրցավարների միաձայն որոշմամբ վստահ հաղթանակ տարավ (116:110, 116:110, 116:110): Մենամարտից հետո ֆիլիպինցին հայտարարեց մարզական կարիերայի ավարտի մասին:
«Պարտականություններ ունեմ ընտանիքիս առաջ: Այս մենամարտից հետո ավարտում եմ կարիերաս»,- Պակյաոյի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը: