Չավուշօղլուն դրական նշան է տեսել ՌԴ-ի հետ հարաբերություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը դադարել է էմոցիոնալ գործել կործանված Սու-24-ի միջադեպից հետո և դա դրական նշան համարել:

«Սկզբում Ռուսաստանը գործում էր շատ էմոցիոնալ, բայց այժմ նա իրեն ավելի գիտակից է պահում: Դա բարելավման նշան է: Եթե Ռուսաստանը մոտ ժամանակներս քայլեր ձեռնարկի, մենք կկարգավորենք մեր հարաբերությունները»,- ասել է նա:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը չի պաշտպանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը:




Լրահոս