ՀՀ տարածքում սպասվում է կարճատեվ անձրեվ եվ ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում` օգոստոսի 08-ին, 10-ին շրջանների զգալի մասում, 09-ին արևելյան շրջաններում հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 08-09-ին ցերեկը կնվազի 4-5, արևելյան շրջաններում 6-7 աստիճանով, 11-12-ին նույնքանով կբարձրանա: 
Երևանում` օգոստոսի 08-ին, 10-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 09-ին տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 




Լրահոս