Զոհված պայմանագրային զինծառայողը 3 ամսական երեխա ուներ. ընտանիքն անապահով պայմաններում է ապրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մարտական դիրքում հերթապահության ժամանակ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամյանը, ով Արարատի մարզի Տափերական համայնքից էր:

Համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտն ապրում էր ծնողների, կնոջ և 3 ամսական երեխայի հետ: «Շատ լավ, շատ բարեհամբույր տղա էր, նոր ամուսնացած, երեք ամսական երեխա ուներ»,- նշեց նա` հավելելով, որ ընտանիքն ապրում է ծանր պայմաններում, և Ռոբերտն ընտանիքի միակ կերակրողն էր:

Գյուղապետը դեպքի մասին շատ բան չգիտեր, միայն տեղյակ էր, որ փոխրաձգություն է սկսված եղել, որից հետո էլ տեսել են, որ Ռոբերտը մահացու վիրավորում է ստացել: Մանասերյանը հայտնեց, որ վերջին անգամ Ռոբերտին տեսել է ապրիլի 8-ին, իսկ արդեն մեկ օր անց ստացվել է բոթը:




Լրահոս