Ռուսաստանը С-300 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակն է ուղարկել Իրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը С-300 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակն է ուղարկել Իրան: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին, փոխանցում է BBC-ն:

«Մենք արդեն հայտարարել էինք, որ չնայած մատակարարման ժամանակ որոշակի փոփոխությունների, գործարքը գտնվում է իրականացման փուլում, և այսօր ես պետք է հայտարարեմ, որ առաջին խմբաքանակն ուղևորվել է Իրան և շարունակվում է մնացած մասի մատակարարումը»,-ասել է իրանցի դիվանագետը:

Նշվում է, որ 2015թ. ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր Իրանին զենիթահրթիռային համակարգերի մատակարարման արգելքը:




Լրահոս