ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նորաստեղծ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է իրեն հարազատ նոր քաղաքական պլատֆորմ ձեւավորել: Այս ընթացքում ՀԱԿ-ւ հանդիպումներ է ունենում տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ, նրանց առաջարկում համաձայնագրեր կնքել՝ միասնական ճակատով նոր պայքար սկսելու մասին: Ըստ այդմ, նշվում է, որ մոտ 4 տասնյակ ուժերի հետ միավորվելու ձգտումներ են ցուցաբերվում: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ՝ տեղեկության իսկությունը պարզելու համար: «Եթե կուսակցությունների հետ հանդիպում կամ համաձայնություն լիներ, բնականաբար, այդ բանակցություններն ինձ հետ եւս կլինեին: Ճիշտն ասած, Կոնգրեսի հիմնական կազմը հիմա քաղաքում չէ, այնպես որ, ինձ թվում է՝ դրանք ուղղակի խոսակցություններ են, որը կարող է հետագայում կյանքի կոչվել, չեմ բացառում: Բայց առայժմ ես նման տեղեկություն չունեմ»,-հայտարարեց ՍԴՀԿ ատենապետը:




Լրահոս