ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից օրերս 6 մլն 750 հազար դրամ կամ ավելի քան 16 հազար դոլար է վճարել միայն քաղաքային հեռախոսակապի ծառայություններից օգտվելու համար: Ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ նախարարությունն օգտվում է «Արմենտել»-ի մատուցած ծառայություններից: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամի) գլխավորությամբ արված այս վճարումից հետո կարելի է ենթադրել, որ նախարարությունում բացարձակ անգործության են մատնված: Բուլկիի աշխատակիցներն անգամ «շարիկ չեն գլորում», ինչպես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Բնապահպանները» գերադասում են առավոտից երեկո հեռախոսով խոսել: Այլապես անհասկանալի է, թե այդքան պարտքն ինչպես է գոյացել:




Լրահոս