ՀԱՐՑ. Մի քանի ամսով մեկնել էի արտերկիր: Ցանկանում եմ վերադառնալ Հայաստան, սակայն անձնագիրս անփութությանս պատճառով կորցրել եմ: Խնդրում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս վերականգնել այլ պետությունում ՀՀ քաղաքացու անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը:
Մարինա Խաչատրյան (36 տարեկան, լեզվաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այլ պետությունում գտնվող ՀՀ քաղաքացին անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը վերականգնելու համար դիմում է տվյալ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն: Եթե տվյալ երկրում չկա ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն, ապա նա կարող է դիմել հարեւան երկրում գտնվող ներկայացուցչությանը:
ՀՀ սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ կորցրած ՀՀ անձնագրի (ԽՍՀՄ նմուշի անձնագրի) փոխարեն նորը ստանալու համար հյուպատոսական հիմնարկ բացի համապատասխան փաստաթղթերից ներկայացվում են նաեւ հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որեւէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաեւ՝ պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեին: