ՀԵ՛Տ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՀՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ-Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ  շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Սասուն Միքայելյանը լավագույն ազատամարտիկներից մեկն է, որը, երբ հայրենիքը ամենածանր, թշվառ վիճակում էր, հավաքեց մարդկանց ու ինքն էլ դարձավ այդ ջոկատի ղեկավարը, առաջնորդեց բոլորին դեպի պատերազմի դաշտ: Ամեն ինչ արեց հայրենիքի, հայ հողի համար: Եվ այն, ինչ այսօր արվում է նրա նկատմամբ, շատ անարդար է: Ղարաբաղյան պատերազմի լավագույն հրամանատարի հետ նման կերպ վարվելը շատ սխալ է: Մեր ազգը շատ բաներով է պարտական Սասուն Միքայելյանին: Նա առաջինն էր, որ ցուցակագրվեց մահապարտների ցանկում` ապացուցելով իր նվիրվածությունը հայրենիքին: Ձեր նման լրագրողները պետք է պայքարեն իրենից խլված հողի համար, թող բոլորը պայքարեն, որ ազատամարտիկի հողը վերադարձնեն, քանի որ նա բոլորիս հայրենիքի համար է կռվել: Գրե՛ք, ահազանգե՛ք, որ դադարեցնեն այդ խայտառակությունը:ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆգրող




Լրահոս