ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Երեւան քաղաքի գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի պետ Արտակ Պողոսյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի լիազորությունները ժամանակավորապես դրվել են Մաշտոցի բաժնի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի վրա:

ՄՆԱՑԵԼ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը երեք հրատապ հաշվետվություն է ուղարկել արդարադատության նախարարություն, որոնք անպատասխան են մնացել: Այդ մասին երեկ հայտարարել է խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը: Նա ասել է, որ հրատապ հաղորդագրություններից մեկը կապված է եղել դատապարտյալների հիվանդանոցում գտնվող օստեոմելիտով հիվանդ դատապարտյալի հետ: «Ավելի պարզ ասած՝ հիվանդի ամբողջ բերանը փտում է»,-նշել է իրավապաշտպանը: Ըստ նրա՝ դատապարտյալների հիվանդանոցում է գտնվում եւս յոթ նման հիվանդ:  
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ
Ոստիկանությունը կապահովի Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի անվտանգությունը: Նախօրեին Հարությունյանը հրապարակային հայտարարություն էր արել` երկրի իշխանություններից պահանջելով ապահովել իր անվտանգությունը: Նա նշել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ բացահայտումներից հետո իրեն կարող են վնասել:




Լրահոս