Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն` ապրիլի 12­-ի օրակարգում ներառված է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ապրիլի 12­-ին քննարկվելու է ղարաբաղյան հիմնահարցը, իսկ ապրիլի 13-­ին սպասվում է «Թուրքիա 2015» տարեկան զեկուցի քննարկումը: «ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի ղեկավար Գասպար Կարապետյանը ներկա է լինելու և տեղից է հետևելու ընթացքին»,-­ասաց Պետո Դեմիրճյանը:




Լրահոս