Ռիտա Սարգսյանն այցելել է հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, որպեսզի ծանոթանան հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին:

Այցելության ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում շրջել է բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացել նրանց առողջական վիճակին, կարեկցանքի և գոտեպնդման ջերմ խեսքեր ասել, ծնողական գորովանքով համբուրել վիրավոր զինվորների հպարտ ճակատները, -հայտնում է «Արցախպրեսը»:

12985358_539611092899226_8092848137179646327_n

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ Զորի Սաղյանը նշել է, որ հոսպիտալում բուժում ստացող հիվանդների վիճակը «բավարար» է և որ իրենք էլ արդեն ծանր հիվանդ չունեն:

13010727_539611376232531_1690758094051865750_n

13012789_539610899565912_703658615777721039_n

 

Մանրամասները` այստեղ:




Լրահոս