Զոհված հերոս Քյարամ Սլոյանի տունն ամբողջապես կվերակառուցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օգնենք հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքին» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր այցելել ենք Քյարամ Սլոյանի ընտանիքին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք Սլոյանների տան տանիքի ծախսը իր վրա վերցրել է նախարար՝ Արփինե Հովհաննիսյանը: Տիկին Հովհաննիսյանի ներկայացուցիչը այսօր Սլոյանների ընտանիքին փոխանցեց 600 հազար դրամ, որով պետք է անհրաժեշտ աշխատանքները կատարվեն:
Մեր կոչին միացել էին ՌԴ Տամբով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները և նրանց կողմից տրամադրված 50 000 ռուբլին ևս փոխանցվեց Սլոյաններին(գումարը հավաքագրել է Արթուր Սադոյանը):
Իսկ արդեն այսօր պարզ դարձավ, որ Շեն շինարարական կազմակերպությունը իր միջոցներով կվերանորոգի Սլոյանների տունը: Աշխատանքները կսկսեն մոտ օրերս»:




Լրահոս