Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալներն ուսումնասիրվում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մեկ շաբաթ առաջ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» պարբերականը հրապարակեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի` բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցած ընկերությունների եւ դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները: Մասնավորապես հրապարակված հոդվածում մեկ առ մեկ ներկայացված էին Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների անունները, որոնց միջոցով գլխավոր հարկադիր կատարողը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնն օգտագործելով:

Օրերս հայտնի դարձավ, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ իշխանություններից պահանջել են քննել հրապարակված տվյալները: «Ժողովուրդ»-ը երեկ իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը սկսել է ուսումնասիրել Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս