Հրապարակ.Սեռ-ը ձեռքբերովի վարք համարող օրենքը ԱԺ-ում է եղել դեռևս 2011-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ” օրաթերթը գրում է, որ սոցցանցերում մեծ աղմուկ է  բարձրացրել 2013թ. մայիսի 20-ին  ԱԺ-ի ընդունած “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” օրենքի 3-րդ կետի 1-ին դրույթը, որտեղ “սեռ” եզրույթը համարվել է ձեռքբերովի վարք:
Ուշագրավն այն է, որ այդ սխալը շտկելու նախաձեռնությամբ հանդես  է եկել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
 Մինչդեռ օրենքը ՕԵԿ խմբակցության ու  աշխատանքի և սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախկին նախարար Արթուր Գրիգորյանի համատեղ նախագիծն է, անցել է խորհրդարանով և քվեարկվել այդ նույն ԲՀԿ-ի կողմից: Բացի այն, որ ԲՀԿ-ականը ևս այդ եզրույթի հարցում ներդրում է ունեցել, օրենքն ԱԺ-ում է եղել դեռևս 2011-ից և 3 ընթերցում է անցել, սակայն ոչ ոք այդ եզրույթին չի ընդդիմացել:




Լրահոս