Առավոտ. Եթե Արմեն Աշոտյանը կապ չունի, թող գա մեզ հետ պայքարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ներազգային ազատագրական շարժման” ակտիվիստները երեկ խոսեցին բուհերի ուսման վարձերի թանկացման կասեցման դեմ պայքարող շարժման ակտիվիստների նկատմամբ գործադրված ճնշումների մասին: Վահան Մարտիրոսյանի ձեւակերպմամբ՝ “Թշնամին ավելի շատ ազգի ներսում է, քան դրսում”: Նիա խոսքով՝ իրենց շարժումն ինքնաբուխ էր, սկսվեց 150 դրամի պայքարի ընթացքում, ապա իրենց են միացել գրողներ, դասախոսներ եւ այլք:
Ինչ վերաբերում է իրենց հանդեպ իրականացրած ճնշումներին, Մարտիրոսյանն ասաց. “Տղաներից մեկը, որ մեզ օգնում էր, մայրը աշխատում է համակարգում, կանչել են նրա մորն ու ասել՝ կամ տղադ հեռու է մնում այդ շարժումից, կամ քեզ ազատում ենք աշխատանքից: Մարզերում ունենք ակտիվիստներ, օրինակ՝ մեկին խանգարելու համար ասել են՝ հարկային կմտցնենք քո ՍՊԸ՝ ստուգումների: Լուսինե Վայաչյանին ասել էին այդ տղայից՝ ինձնից, հեռու մնա, հոմոֆոբ է, հետո գրել էին, թե ես ՀՀԿ-ական եմ եւ այլն”:
Նա տեղեկացրեց, որ վաղը կառավարության շենքի մոտ պահանջելու ենք, որ Արմեն Աշոտյանը դուրս գա ու պատասխան տա. “Մենք ունենք լուծումների տարբերակներ, իսկ եթե նա ասի, որ կապ չունի, ռեկտորներն են մեղավոր, ուրեմն թող գա մեզ հետ պայքարի”:




Լրահոս