20-ամյա Նորիկը մինչև վերջին պահը պայքարել է, հետո գերի ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում՝ միջազգային միջնորդների օգնությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, դիակների փոխանակում է տեղի ունեցել: Արդյունքում 18 հայորդիների դիակներ վերադարձվել են հայրենիք:

Գերի ընկած զինծառայողների թվում էր Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի 20-ամյա բնակիչ Նորիկ Սարգսյանը: Մեզ հետ զրույցում Երանոսի գյուղապետ Ապետնակ Մովսեսյանը տեղեկացրեց, որ Նորիկի պարտադիր ժամկետային զինծառայության ավարտին մնացել էր ընդամենը 7 ամիս:

«Դպրոցն ավարտել էր ու անցել ծառայության: Նորիկը խելոք, համեստ, մեծին հարգող երիտասարդ էր: Ծառայեց ու հայրենիքի համար էլ զոհվեց: Մինչև վերջին պահը պայքարել է, հետո գերի ընկել»,- պատմեց Մովսեսյանը: Տեղեկացանք, որ Նորայրը բազմազավակ ընտանիքի 6 երեխաներից մեկն էր, ուներ 4 եղբայր եւ մեկ քույր:




Լրահոս