Առավոտ.Բարեվ Երեվանըե համագործակցում է ԲՀԿ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարեւ Երեւան” խմբակցությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առ ոչինչ եւ անվավեր ճանաչելու քաղաքապետ։ Տարոն Մարգարյանի՝ ուղեվարձի թանկացման որոշումները: “Բարեւ Երեւան” խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հույս է հայտնել, որ ԲՀԿ խմբակցությունը նույնպես կքննարկի եւ կմիանա հայցադիմումին:
Aravot .am-ը պարոն Սաֆարյանից հետաքրքրվեց՝ ավագանու ընտրություններից առաջ “Բարեւ Երեւանը” քարոզարշավի մի հատվածը  տարավ ԲՀԿ-ի դեմ՝ ասելով, որ իշխանությունից ոչնչով չեն տարբերվում, որ երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են նաեւ իրենք: Իսկ Հիմա “Բարեւ Երեւանը” համագործակցում է այդ ուժի հետ՝ իշխանության դեմ, ինչպե՞ս հասկանալ:
Նա պատասխանեց. “Մենք հաշվի ենք առնում, թե քաղաքական ուժերն ինչ դիրքորոշումներ են հայտնում տարբեր խնդիրների շուրջ: Հավատացնում եմ ձեզ՝ եթե տրանսպորտի թանկացման հետ կապված լինեին ՀՀԿ խմբակցության անդամներ, որոնք դեմ արտահայտվեին Երեւանի քաղաքապետի ոչ իրավաչափ որոշումներին, ապա մեզ ոչինչ չէր կաշկանդի անգամ նրանց հետ համագործակցել՝ հասարակության խնդիրը լուծելու համար:  ամագործակցությունը Երեւանի ավագանու կազմում՝ ժամանակը ցույց կտա”:
Մանրամասները այսօրվա համարում




Լրահոս