Կադրային փոփոխություններ` ՀՀ ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Կարեն Հակոբյանն ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, Թաթուլ Շուշանյանն ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ: Իսկ Արաբկիրի քննչական բաժնի պետ Վարդան Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ: 
Մանրամասները`  http://shamshyan.com/arm/2013-08-08-vladimir-gasparyan.html




Լրահոս