Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը կողմերի վիճաբանություններ կանցկացնի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով, որը մեղադրվում է 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում
անելով ՏԱՍՍ-ին:
Ինչպես սպասվում է, նիստի ընթացքում դատախազը հանդես կգա եզրափակիչ ճառով և կառաջարկի մեղադրյալի պատժաչափը: Դատաքննության ընթացքում ելույթ կունենա Հայրապետյանն ինքը և նրա պաշտպանությունը:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով («Խարդախություն»): Հետաքննության վարկածով՝ նա փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու համար: Սակայն նա դատավճռի վրա իրապես ազդել չԷր կարող:
Իզմեստևը ցմահ բանտարկության է դատապարտվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար: Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում:
Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո: Բիզնեսմենը մեղադրվում է նաև Բաշկիրիայի ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների գույքի լեգալացման գործով, որն ստացվել է հանցավոր ճանապարհով: