Մոսկվայի դատարանն ապրիլի 14-ին Լևոն Հայրապետյանի գործով դատավճիռ կհնչեցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանն ապրիլի 14-ին գործարար Լևոն Հայրապետյանի գործով դատավճիռ կհնչեցնի: Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դատախազը խնդրել է Հայրապետյանի նկատմամբ պատիժ նշանակել՝ 7 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում, ինչպես նաև նրանից գանձել 20,8 մլն ռուբլի արժողությամբ վնասը՝ ի օգուտ տուժածների:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասով («Խարդախություն»): Հետաքննության վարկածով՝ Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա  որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու համար: Իզմեստևը ցմահ բանտարկության է դատապարտվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար: Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում: Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թ. հուլիսին Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո:




Լրահոս