Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ները հարցեր են ուղարկում ՌՀՄ՝ խնդրելով պարզաբանել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի դիրքորոշումը՝ կապված Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ինչպես նաև այն մասին «թե ինչու ի տարբերություն այլ երկրների՝ Ռուսաստանի հայկական համայնքը լռում է, դուրս չի գալիս ցույցերի և հանրահավաքների, չի կազմակերպում նստացույցեր և այլն»: Եվ դրա հետ կապված՝ Ձեր ուշադրությանն ենք առաջարկում ՌՀՄ մամուլի ծառայության պարզաբանումը` նման վերնագրով Ռուսաստանի հայերի միության ձայնը չեն լսում միայն հայկական ԶԼՄ-ներում: Մինչև Կրեմլ և Ադրբեջան այն հասել է վաղուց և առանց «պիկետների»:
«ՌՀՄ «լռության» և «անգործության» մասին. Այն, որ ՌՀՄ-ն և Ռուսաստանի հայկական համայնքը ոչինչ չի անում և լռում է, ցավոք, սխալ կարծիք է, որը տարածվում է հայկական ԶԼՄ-ներում, որոնք համառորեն չեն ցանկանում տեսնել և խոսել այն ահռելի աշխատանքի մասին, որը տանում է ՌՀՄ-ն ավելի քան 15 տարի, հայերի համար այդ դժվարին տարիիներին: Ռուսական համայնքի և ՌՀՄ-ի ձայնն առանց հանրահավաքների հասել է ինչպես մինչև Կրեմլ, այնպես էլ Ադրբեջան: Դրա ապացույցն է ՌԴ ղեկավարությանը Համառուսական ադրբեջանական կոնգրեսի ուղերձը, որում ուշադրություն է հրավիրվում Արա Աբրահամյանի գործունեությանը, մասնավորապես, նրա՝ «Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների հետ կապված ազգայնական կարգախոսներին և կոչերին», որոնցում պարոն Աբրահամյանն Ադրբեջանին ագրեսոր է անվանում, բացասական արտահայտվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին…» և այլն:
Սկզբունքորեն, նման բողոքով կարող էին իրենց նախագահին դիմել նաև ԱՄՆ-ի ադրբեջանցիները, հաշվի առնելով, որ այդ երկրում գտնվող Արա Աբրահամյանը ակտիվ գործունեություն է ծավալում Արցախի և արցախցիների աջակցության հարցում. հանդիպումներ է անցկացնում կոնգրեսականների և ամերիկական իշխանությունների ներկայացուցիչների, տեղի հայկական համայնքի հետ: Ի դեպ, ԱՄՆ 300 հազար դոլարից, որոնք ներդրված են Հովհաննես արքեպիսկոպոսի ստեղծած Հիմնադրամում, 100 հազարը ներդրվել է Աբրահամյանի կողմից:
Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան՝ Արա Աբրահամյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ կոչ անելով միջազգային էմբարգո սահմանել Ադրբեջանին սպառազինությունների մատակարարմանը՝ որպես ագրեսոր երկիր:Ցուցակը կարելի է շարունակել՝ ներառելով փորձագետների հետ աշխատանքը, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախին, որի մասին պետք չէ բարձրաձայն հայտարարել:
Բողոքի ակցիաների մասին. ցանկացած ցույցի նպատակը ցուցարարների դիրքորոշման հաղորդումն է իշխանություններին և լայն հասարակության ուշադրության գրավումը: Ի տարբերություն մի շարք այլ երկրների՝ ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ օրերից Ռուսաստանի քաղաքական, փորձագիտական և հասարակական հանրություններն ակտիվորեն քննարկել են Ղարաբաղի խնդիրը, և գաղտնիք չէ, որ ռուսական հանրության համակրանքը հայերի կողմն է:
Ինչ վերաբերում է մեր այն տարաձայնություններին, որ Ռուսաստանը չպետք է զենք մատակարարի Ադրբեջանին (այդ հարցն Աբրահամյանը բարձրացրել է վերջին տարիներին, դեռևս ապրիլյան պատերազմից առաջ) կամ այլ հարցերի շուրջ, ապա այն արտահայտված է ՌՀՄ մի շարք հայտարարություններում, ինչպես նաև Արա Աբրահամյանի բազմաթիվ հարցազրույցներում: Օրինակ, առաջինն հանրության ուշադրությունը հրավիրել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլիի հայտարարություններին և այլն:
ՌՀՄ հայտարարությունների ամբողջական տեքստներին, ինչպես նաև Արա Աբրահամյանի հայտարարություններին կարելի է ծանոթանալ ՌՀՄ պաշտոնական կայքում՝ www.sarinfo.org, Համաշխարհային Հայկական կոնգրեսի պաշտոնական կայքում՝ www.armcongress.am, Ֆեյսբուքի էջում: