ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները սկսել են ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարը, ընդ որում, ինչպես փաստում են տարածված լուսանկարները, այդ անձանց հանդեպ իշխանություններն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում՝ նրանց հետ վերաբերվելով այնպես, ինչպես վերջին հանցագործի: Ռուս իրավապահների դաժան վերաբերմունքից զերծ չեն մնացել նաեւ ՀՀ քաղաքացիները, միայն թե՝ ո՛չ ՀՀ ԱԳՆ-ն, ո՛չ ՌԴ-ում հայերի միությունն այդպես էլ որեւէ քայլ չեն անում այդ իրավիճակը շտկելու ուղղությամբ: Եվս մեկ կարեւոր հանգամանք. պատահական չէ, որ ՌԴ-ն հենց հիմա է անդրադառնում ապօրինի ներգաղթյալների թեմային: Վերլուծաբանների պնդմամբ՝ ՌԴ-ն նոր թափով է ձեռնամուխ եղել Մաքսային միասնական միության ստեղծմանը, եւ նմանօրինակ քայլերով փորձում են ԱՊՀ անդամ երկրներին հստակ հասկացնել` «եթե ցանկանում եք անարգել մուտք գործել ՌԴ, պետք է անդամակցեք Մաքսային միասնական միությանը»: Թերեւս առաջիկայում ՌԴ գնալու համար հատուկ վիզա ունենալու կարիք կլինի:




Լրահոս