Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարներին՝ քննարկել ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը: «Խոսենք այն մասին՝ ինչպես մեծ միջոցառում նախապատրաստենք նախագահների մասնակցությամբ եւ նախանշենք ապագա հեռանկարները»,- ասել է Մեդվեդեւը՝ ապրիլի 13-ին Մոսկվայում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում:
ՌԴ կառավարության ղեկավարը նաեւ հանդես է եկել հօգուտ այն բանի, որ ավելի կանոնավոր անցկացվեն ԵԱՏՄի կառավարությունների ղեկավարների հանդիպումները: «Ըստ իս` մենք, այնուամենայնիվ, մինչեւ վերջ չենք կատարում ավելի հաճախ հանդիպելու մեր խոստումները: Մենք պայմանավորվել էինք, որ հանդիպելու ենք երկու ամիսը մեկ: Իսկ ստացվում է՝ ավելի քիչ, եւ օրակարգի հարցերը կուտակվում են»,ասել Է Մեդվեդեւը: Նա առաջարկել է ավելի կանոնավոր անցկացնել օպերատիվ շփումները: