Լևոն Տեր-Պետրոսյան-Բակո Սահակյան հանդիպման պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջև հանդիպման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանդիպման օրը դեռևս ստույգ որոշված չէ:

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանի հետ իր առանձնատանը հանդիպելուց հետո Լ. Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ հանդիպում է նախատեսվում նաև Բակո Սահակյանի հետ:




Լրահոս