Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) կայացել է որպես ժամանակակից, արդյունավետ միություն, որն արդյունքներ է տալիս նույնիսկ տնտեսական բարդ իրավիճակում և նպաստում է մասնակից երկրների տնտեսությունների կայունացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ վարչապետը նշել է, որ ԵՏՄ գործունեության և ընդհանուր առմամբ մասնակից երկրների տնտեսությունների վրա ազդեցություն են ունեցել արտաքին գործոնները, ներառյալ գլոբալ ֆինանսական և առևտրային շուկաների անկայունությունը:
«Կցանկանայի ևս մեկ անգամ հաստատել, որ մեր Միությունը կայացել է որպես ժամանակակից արդյունավետ ինտեգրացիոն միություն, որն աշխատում է անդամ պետությունների տարածքում և իրական արդյունքներ տալիս տնտեսությունների աճի համար բարդ իրավիճակում»,-ասել է Մեդվեդևը ընդլայնված նիստի ժամանակ:
«Սակայն վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ Միությունը կայունացնում է «հնգյակ» պետությունների տնտեսությունները: 180 մլն սպառող ունեցող միասնական շուկան առավել կայուն է, ունի մեծ պաշարներ, քան առանձին վերցված տնտեսությունները »,-ընդգծել է Մեդվեդևը: