Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի դատավորը 88 մլն դրամի փոխառություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը անցած տարվա ընթացքում գնել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 6 մլն 125 հազար ռուբլիով: Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ ենթադրվում է, որ գնված տարածքը գտնվում է Ռուսաստանում, հակառակ դեպքում վճարումը չէր կարող ռուբլով իրականացվել: Դատավորը հայտարարագրել է 88 մլն դրամի փոխառություն:

Բացի այս՝ Արմեն Խաչատրյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 47 մլն դրամ եւ 100 հազար դոլար: Դատավորի ամսական աշխատավարձը կազմել է մոտ 590 հազար դրամ: Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մելիք-Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ եւ 50 հազար դոլար: Ի դեպ, Լուսինե Մելիք-Սարգսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրն է:




Լրահոս