ԼՂ­-ն պետք է վերադանա բանակցությունների սեղանի շուրջ. Բրունո Սկապինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղին պետք է հնարավորություն տրվի վերադառնալու բանակցային սեղանի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, «Լեռնային Ղարաբաղ. կովկասյան կայծակնային պատերազմ» վերնագրով հոդվածում նման կարծիք է հայտնում ՀՀ-­ում Իտալիայի նախկին դեսպան Բրունո Սկապինին: Նրա կարծիքով` ևս մեկ անգամ ականատես լինելով այն բռնություններին, որոնք ադրբեջանցիները գործել են քաղաքացիական բնակչության նկատմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող հանդուրժել իր կարգավիճակի առումով որևէ հետընթաց, ուստի և բանակցային սեղանին վերադառնալը այն նվազագույնն է, որը պետք է տեղի ունենա այս փուլում:

«Այս խնդրի չլուծման պարագայում ադրբեջանական իշխանությունները, որոնք ունեն Անկարայի բացահայտ աջակցությունը, կարող են ևս մեկ անգամ ռիսկի գնալ և դիմել պատերազմական գործողությունների»,­ նշում է Սկապինին: Իտալացի դիվանագետը շեշտում է նաև, որ ավելի լայնամասշտաբ պատերազմից խուսափելու համար հարկավոր է սահմանափակել Բաքվի ամբիցիաները:




Լրահոս