Օլիգարխները կապ են ունեցել Կառավարության հետ. ԱՄՆ պետդեպարտամենտը՝ Հայաստանի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հրապարակել է 2015-ի թվականի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը: Հայաստանին վերաբերող բաժնում ԱՄՆ պետդեպարտամենտը բավական ուշագրավ դիտարկումներ է արել: Մասնավորապես արձանագրել են, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենալուրջ խնդիրներից մեկը պետական պաշտոնյաների կողմից կառավարական ռեսուրսները իշխող ՀՀԿ-ի գերակայությունը պահպանելու համար օգտագործելն է, եւ որ իշխանությունները տնտեսական եւ քաղաքական ուժն օգտագործում են իրենց կողմնակիցներին հարստացնելու, դատաիրավական համակարգը կոռումպացնելու համար:

«Կառավարությունում կոռուպցիայի առկայության վերաբերյալ բազմաթիվ պնդումներ կան: Թեեւ Սահմանադրությամբ արգելվում է, որ պետական պաշտոնյաները ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվեն, սակայն ընկերությունների ղեկավարներն ու օլիգարխները շարունակել են մնալ պատգամավոր, կառավարության այլ պաշտոնյաները շարունակել են առաջ տանել իրենց բիզնես շահերը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս