Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովն աշխատանքային հանդիպում է անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության «Համրահիյան» ներդրողական ընկերության ղեկավար Համիդ Համրահիյանի հետ, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ժամանակ Ռամազան Աբդուլատիպովը նշել է իրանցի ներդրողների հետ Դաղստանի համագործակցության անհրաժեշտությունը: «Ցավոք, Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալները նվազել են, չնայած ժամանակակից պայմանները մեծ հնարավորություններ են ստեղծում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար»,- ասել է նա:
Համիդ Համրահիյանը նշել է, որ Իրանի և Դաղստանի միջև առևտրաշրջանառությունն ավելի վաղ իրականացվում էր Ադրբեջանի միջոցով: «Եթե Մախաչկալայի նավահանգիստն ակտիվ աշխատի, բնականաբար, այդ հոսքը կարող է անցնել Դաղստանով»: