Առավել ևս հիմա մեր ազգին պետք են հաղթանակներ. Նազիկ Ավդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը համացանցի իր էջում գրառում է կատարել` շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և շնորհավորանքների համար:

Գրառման մեջ ասվում է. «Բոլորիցդ շաաաաաաաատ շնորհակալ եմ ասպիսի ջերմ մեկնաբանությունների ու նամակների համար: Ինձ համար շատ կարևոր էր այս հաղթանակը: Ուրախ եմ, որ ես էլ իմ ձևով կարողացա ինչ-որ բան անել իմ երկրի համար: Մեր մյուս մասնակիցներին առաջիկա մրցելույթներում ցանկանում եմ հաջողություն, լիքը ոսկե մեդալներ: Առավել ևս հիմա մեր ազգին պետք են հաղթանակներ: Բոլորիդ շատ եմ սիրում ու կրկին շնորհակալ եմ ձեզանից ամեն ինչի համար»:




Լրահոս